Ապրիլ 30, 2013: Տեղի ունեցավ Սոցիալական աշխատանք մասնագիտությամբ մեկամյա հեռաուսուցման դասընթացի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությունը
Սույն թվականի ապրիլի 30-ին ԵՊՀ Գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հեռաուսուցման լաբորատորիայի <<Սոցիալական աշխատանք>> մասնագիտությամբ մեկամյա հեռաուսուցման դասընթացի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությունը:
Հարկ է նշել, որ սա դպրոցներում աշխատող սոցիալական մանկավարժների առաջին խումբն էր /ՀՀ դպրոցներում նոր է ներդրվում սոցիալական մանկավարժի ինստիտուտը, և օրենքում սահմանված պաշտոնի նկարագրության մեջ նշվում է, որ այս պաշտոնում կարող են աշխատել սոցիալական մանկավարժի կամ սոցիալական աշխատանքի կրթություն ունեցող մասնագետները/:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը: Ելույթներով հանդես եկան սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Ա. Սահակյանը և հեռաուսուցման լաբորատորիայի դասախոս Ա. Սաֆարյանը' կարևորելով դպրոցում սոցիալական մանկավարժի ինստիտուտի կայացման գործում այս դասընթացի նշանակալիությունը:
Երախտիքի խոսքով հանդես եկան նաև շրջանավարտները, ովքեր նշեցին նմանատիպ վերապատրաստման դասընթացների կարևորությունն ու անհրաժեշտությունը' տեսական և գործնական գիտելիքների համադրմամբ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև դպրոցներից մեկի տնօրենը' երախտիքի և շնորհավորանքի խոսքեր հայտնելով ներկաներին, կարևորելով ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի մեծ ներդրումը սոցիալական մանկավարժների վերապատրաստման գործում:
Միջոցառումը կազմակերպեց և վարեց սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի վարիչ Ա. Խուրշուդյանը:
Archived news
Ապրիլ 30, 2013: Տեղի ունեցավ Սոցիալական աշխատանք մասնագիտությամբ մեկամյա հեռաուսուցման դասընթացի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությունը
Փետրվար 1, 2013 թ.: Տեղի ունեցավ հեռաուսուցման լաբորատորիայում վերապատրաստում անցած “Վորլդ Վիժն” միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության սոցիալական աշխատողների մասնագիտական վերապատրաստման վկայականների հանձնման արարողությունը