Փետրվար 1, 2013 թ.: Տեղի ունեցավ հեռաուսուցման լաբորատորիայում վերապատրաստում անցած “Վորլդ Վիժն” միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության սոցիալական աշխատողների մասնագիտական վերապատրաստման վկայականների հանձնման արարողությունը
Վկայականների հանձնման արարողության սկզբում բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր` պրոֆեսոր Ա. Սիմոնյանը: Ողջույնի խոսքով ներկայացավ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` պարոն Ա. Ասատրյանը: Ելույթով հանդես եկան ԱՄՆՄԶԳ տնօրեն` տկն. Կ. Հլիառդը և ՎՎՀ Ազգային գրասենյակի տնօրեն` Գ. Սթրոնգը: Միջոցառումը վարեց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի ղեկավար` Ա. Խուրշուդյանը:
Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիան, “Վորլդ Վիժն” կազմակերպության հետ համատեղ, իրականացրեց “Սոցիալական աշխատողների վերապատրաստում հեռաուսուցման եղանակով” երկամյա ծրագիրը: Ծրագրի շրջանակներում հեռաուսուցման լաբորատորիայի կողմից առցանց եղանակով վերապատրաստվեցին “Վորլդ Վիժն” կազմակերպության շուրջ 100 մարզային սոցիալական աշխատողներ:
Archived news
Ապրիլ 30, 2013: Տեղի ունեցավ Սոցիալական աշխատանք մասնագիտությամբ մեկամյա հեռաուսուցման դասընթացի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությունը