ՄԱՆԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԿԱՄՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ
ՄԱՆԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
առարկայի ծրագիր
Սահակյան Անահիտ, դասախոս
Հեռաուսուցման լաբորատորիա, Երևանի պետական համալսարան
1. Առարկայի նկարագրություն
Հոգեբանության այն բաժինը, որն ուսումնասիրում է երեխայի հոգեկան զարգացման փաստերն ու օրինաչափությունները։ Սերտորեն կապված է մանկավարժության, մանկավարժական հոգեբանության , հասակային մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի, հատկապես երեխայի բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիայի հետ։ Մանկան հոգեբանության առարկա են․ հոգեկան կառուցվածքի օնտոգենեզի պայմաններն ու շարժիչ ուժերը, առանձին հոգեկան պրոցեսները (կամային, հուզական, ճանաչողական), անձի որակների ձևավորումը, երեխաների տարիքային ու անհատական հոգեբանական առանձնահատկությունները, ինչպես նաև մանկան գործողության տարբեր ձևերը (խաղ, աշխատանք, ուսուցում)։ Առանցքային հիմնախնդիրներից են․ կենսաբանական (հատկապես ժառանգական) և սոցիալ-մշակութային գործոնների փոխներգործության օրինաչափությունները, անձի զարգացման մեխանիզմների և ընթացքի վրա անհատական միկրոմիջավայրի ներգործելու հնարավորությունները և այլն։