armenian
Մեր շրջանավարտները․ կարիերա և աշխատանք
Մեր շրջանավարտների` աշխատանքով ապահովվածության ցուցանիշն է 89 %:
Ընդհանուր շրջանավարտների թիվն է` 1354:
Արտակ Հարությունյան, ք. Երևան, 2011-2012 ուս. տարվա շրջանավարտ
Այնպես է ստացվել, որ վերջին 8 տարում աշխատել եմ գովազդի ու մարքեթինգի ոլորտում, իրականացրել տարբեր բարդության ու ծավալի գովազդային արշավներ: Աշխատանքային գործունեությանս ընթացքում ակադեմիական համապատասխան կրթության չունենալու պատճառով բազմիցս առնչվել եմ տարաբնույթ անհարմարությունների:
Ունենալով տարիների աշխատանքային փորձ` ցանկանում էի որևէ կերպ լրացնել այդ բացը: ԵՊՀ հեռաուսուցման լաբորատորիա դիմելու և ընդունվելու խորհուրդ է տվել ընկերներիցս մեկը. նա ԵՊՀ դասախոս է:
Դասընթացին դիմելիս ակնկալիքներս մեծ էին, բայց չէի էլ պատկերացնի, որ այն կարող է այսքան արդյունավետ լինել: Դասընթացից ստացված տեսական գիտելիքները փորձել եմ համադրել աշխատանքային փորձիս, վերլուծել թերություններս ու համակարգված մոտեցման շնորհիվ լիովին ընկալել նախկին անհաջողություններիս պատճառները:
Այժմ աշխատանքի ընթացքում ամեն օր համոզվում եմ, որ ձեռք բերված գիտելիքը և հարուստ աշխատանքային փորձը Հեռաուսուցման դասընթացի շնորհիվ դասակարգվեցին` ըստ կարևորության և առաջնայնության: Անհրաժեշտ է նշել, որ այս ամենն իրականացել է առանց աշխատանքային գործընթացից կտրվելու, որը նույնպես շատ կարևորում եմ:
Բոլոր նրանք, ովքեր իրենց աշխատանքի բերումով առնչվելու են մարքեթինգի կամ հանրային կապերի ոլորտին և չունեն համապատասխան մասնագիտական կրթություն, խորհուրդ կտամ անպայման հաճախել դասընթացին: ԵՊՀ պրոֆեսիոնալ դասախոսական կազմը փոխանցում է տեսական գիտելիքների լուրջ պաշար, իմացությունների անհրաժեշտ և բավարար բազա, որը դյուրին ու առավել արդյունավետ է դարձնում աշխատանքային գործունեությունը:
Ավելին, վստահավար պիտի նշեմ, որ իրենց աշխատակազմի պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմամբ մտահոգված գործատուները միայն կշահեն, եթե իրենց աշխատակիցներին ԵՊՀ Հեռաուսուցման լաբորատորիայում վերապատրաստվելու ու վերաորակավորվելու նման հնարավորություն ընձեռնեն: Հատկապես շահեկան է այն, որ դասընթացը աշխատող ուսանողին չի կտրում բուն աշխատանքից:
Անահիտ Էվոյան, ք. Երևան, 2011-2012 ուս. տարվա շրջանավարտ
“Լույս” հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն եմ` դրանից բխող բազմակողմանի գործառույթներով ու աշխատանքի հետաքրքիր բնույթով: Լրագրողի մասնագիտությունը տարիներ շարունակ ապահովում էի գործում անհրաժեշտ որոշակի գիտելիքի պաշար: Սակայն աշխատանքի ծավալի մեծացմանը զուգահեռ նոր, առավել խորն ու համապարփակ իմացությունների կարիք զգացվեց:
ԵՊՀ հեռաուսուցման լաբորատորիայի Հասարակայնության հետ կապեր և շուկայագիտություն դասընթացի մասին իմացել եմ գիտական ցանցի հայտարարությունից:
Ոգևորիչ էր այն, որ Կորպորատիվ Փի-Արի ընթացքում ստացվող ամեն նոր գիտելիք անմիջապես կիրառում Էի աշխատանքում: Դա էլ խրախուսեց` շարունակելու ուսումնառությունը ու բացահայտելու այնպիսի ոլորտներ, որոնք առաջին հայացքից իմ հետաքրքրություններին չէին առնչվում:
Դասընթացի արդյունքում ավելի համակարգված եմ պատկերացնում այն աշխատանքը և ռազմավարական մոդելները, որոնց առնչվում եմ ամեն օր:
Իմ բախտն իսկապես բերել է. մեր կուրսը բացառիկ հետաքրքիր, բանիմաց ու նպատակասլաց երիտասարդների խումբ է: Բազում գիտելիքներ քաղել եմ հենց իրենցից: Կարևորն այն միջավայրն է, որտեղ շրջանառվում են հետաքրքիր մտքեր, ծնվում ու իրագործվում են անհավանական թվացող գաղափարները:
ԵՊՀ հեռաուսուցման լաբորատորիան այդ հնարավորությունը տալիս է: Կարող ես փորձել նաև դու:
Սերգեյ Բարխուդարյան, ք. Երևան, 2011-2012 ուս. տարվա շրջանավարտ
«Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ի Մարքեթինգի, հասարակայնության հետ կապերի և գովազդի բաժնի պետն եմ: Զբաղվում եմ մարքեթինգային հետազոտություններով, նոր վարկատեսակների մշակմամբ: Աշխատանքս ներառում է նաև ԶԼՄ-ների հետ հարաբերություններ, գովազդային նյութերի պատրաստում, ակցիաների կազմակերպում:
ԵՊՀ հեռաուսուցման դասընթացի մասին տեղեկացել եմ ծանոթներիցս մեկից, ով ևս մասնակցել է նույն դասընթացին:
Այստեղ հատկապես հետաքրքիր էր ծանոթանալ Հայաստանում կիրառվող մարքեթինգային և Փի-Ար գործիքներին:
Ստացված գիտելիքներս գործնական դաշտում կիրառում եմ մասամբ:
Ուսանողական հաջորդ սերնդին առաջարկում եմ դասերի ընթացքում լուրջ ակտիվություն դրսևորել, փորձի փոխանակում իրականացնել միմյանց և, իհարկե, դասախոսներիի հետ:
Նմանատիպ կուրսերի ուսանողները սովորաբար աշխատում են որոշակի ոլորտում և կարիք ունեն զարգացնելու իրենց հմտությունները, հարստացնելու իմացությունները և ծանոթանալու տեղական շուկային հատուկ նոր մեխանիզմներին ու ռազմավարություններին: "Հասարակայնության հետ կապեր և Մարքեթինգ" մեկամյա հեռաուսուցման դասընթացը այդ բացը լրացնելու լավ հնարավորություն է:
Հասմիկ Սարգսյան, ք. Երևան, 2011-2012 ուս. տարվա շրջանավարտ
Արդեն մի քանի տարի է` աշխատում եմ սննդի մանրածախ առևտրի ոլորտում Հայաստանի խոշորագույն առևտրային ցանցերից մեկում: Ունենալով հումանիտար կրթություն` հաճախակի բախվել եմ խնդիրների, որոնք դժվարացրել և դանդաղեցրել են աշխատանքիս տեմպը: Երկար ժամանակ փնտրում էի մի դասընթաց, որը հնարավորություն կտար կարճ ժամանակում ձեռք բերելու և զարգացնելու գիտելիքներ մարքեթինգի և ՀԿ ոլորտներում:
ԵՊՀ Հեռաուսուցման դասընթացի մասին տեղեկացրել է աշխատակցուհիս, ով սովորել և ավարտել է նույն դասընթացը:
ԵՊՀ Հսարակայնության հետ կապերի և մարքեթինգի հեռաուսուցման դասընթացի շնորհիվ մեկ տարվա ընթացքում ձեռք բերեցի տեսական և գործնական գիտելիքեր, հմտություններ, որոնք օգնում են ինձ առօրյա գործառույթներիս կատարման մեջ:
Վարդուհի Գրիգորյան, ք. Գյումրի, 2011-2012 ուս. տարվա շրջանավարտ
Թիվ 7 հիմնական դպրոց, սոցիալական մանկավարժ:
Կարեն Աղեկյան, ք. Գյումրի, 2010-2011 ուս. տարվա շրջանավարտ
"Հայկական Կարիտաս" ՀԿ, սոցիալական աշխատող:
Լուսինե Խաչատրյան, ք. Գյումրի, 2009-2010 ուս. տարվա շրջանավարտ
"Արեգակ" երեխաների ցերեկային հոգածության կենտրոն, սոցիալական աշխատող:
Սեդա Թումասյան, ք. Գյումրի, 2008-2009 ուս. տարվա շրջանավարտ
Շիրակի մարզպետարան, առաջին կարգի մասնագետ:
Արտաշես Խուրշուդյան
Արտաշես Խուրշուդյան
(Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու)
Հեռաուսուցման լաբորատորիայի ղեկավար
Երևանի Պետական Համալսարան
Էլ.փոստ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Աշխ. հեռախոսահամար: (37410) 555 779
Բջջ. հեռախոսահամար: (37477) 484009
Subcategories
- sub armenian
- Նորություններ
- Certificates of higher education
- Study Materials
-
Մեր աշխատակազմը
Արտաշես Խուրշուդյան
(Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու)
Հեռաուսուցման Լաբորատորիայի ղեկավարՍոցիոլոգիայի ֆակուլտետ
Երևանի Պետական Համալսարան
Էլ.փոստ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Աշխ. հեռ: (37410) 555 779
Հեռ: (37477) 484009
Դասախոսներ - Study Programs
- Դիմորդի ուղեցույց