ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԴԵՐԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԿԱՄՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԴԵՐԸ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
առարկայի ծրագիր
Աշխատանքային խումբ
Հեռաուսուցման լաբորատորիա, Երևանի պետական համալսարան
1. Առարկայի նկարագրությունը
Դասընթացը ներառում է սոցիալական մանկավարժի մասնագիտական գործունեության գիտատեսական և պրակտիկ հիմքերի վերաբերյալ գիտելիքներ: Նրա բովանդակությունն են կազմում սոցիալական մանկավարժի գործունեության կառուցվածքի, մասնագիտական-անձնային բնութագրի մեկնաբանությունները: Դասընթացում ներկայացված են սոցիալական մանկավարժի մասնագիտական կոմպետենտության բաղադրատարրերը և պրակտիկ գործունեության առանձնահատկություններն ու հնարավորությունները հատկապես կրթության համակարգում:
2. Նպատակն է`
- Բացատրել սոցիալ-մանկավարժական գործունեության էությունը:
- Ներկայացնել սոցիալական մանկավարժի գործունեության ոլորտները և հատկապես կրթության համակարգի առանձնահատկությունները:
- Վերլուծել սոցիալական մանկավարժի գործունեության սկզբունքները:
- Ձևավորել սոցիալական մանկավարժի կողմից դպրոցում և ընտանիքի հետ տարվող աշխատանքների հետ կապված կարողություններ:
- Ձևավորել կրթության համակարգում սոցիալ-մանկավարժական հետազոտությունների իրականացման կարողություններ:
- Տալ խորը պատկերացում սոցիալ-մանկավարժական տեխնոլոգիաների մասին և այդ տեխնոլոգիաների նպատակային կիրառման հետ կապված` ձևավորել կարողություններ:
3. Գնահատում
Քանի որ սա հեռաուսուցման դասընթաց է, գնահատումը հիմնվում է միայն ուսանողների կողմից ներկայացված գրավոր աշխատանքների վրա:
Շաբաթական գրվող պատասխանները – 60%
Ավարտական պատասխանը - 40%
4. Առարկայի ծրագիրը
Դաս 1. Սոցիալական մանկավարժի մասնագիտական գործունեությունը
Սոցիալական մանկավարժի գործունեության առանձնահատկություններն ու յուրահատկությունները: Ինչ է նշանակում լինել սոցիալական մանկավարժ և աշխատել կրթության համակարգում` որպես սոցիալական մանկավարժ: Սոցիալ- մանկավարժական գործունեության կառուցվածքն ու բաղադիչ տարրերը: Սոցիալական մանկավարժի գործունեության գործառույթները` դիագնոստիկ, կանխատեսման, միջնորդման, շտկողական-վերականգնողական, սատարման-պաշտպանողական, զգուշացնող-պրոֆիլակտիկ, էվրիստիկ: Սոցիալական մանկավարժի մասնագիտական-անձնային բնութագիրը և մասնագիտական կոմպետենտությունը:
Գրականության ցանկ`
1. Галагузова МЛ. Профессиональная подготовка социальных педагогов /Социальная работа/. 1992. № 6.
2. Грехнев B.C. Культура педагогического общения. М., 1990.
3. МардахаевЛ.В. Социальная педагогика. Учебник. М., 2005.
4. Мудрик А.В. Введение в социальную педагогику. М., 1997.
5. Рабочая книга социального педагога: В 2 ч. Орел, 1995. Ч. II.
Հանձնարարություն 1
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):
- Ըստ Ձեզ` սոցիալական մանկավարժի անձնային-մասնագիտական որ բնութագիրն է ավելի ընդունելի և իրատեսական:
Դաս 2. Սոցիալական մանկավարժի գործունեության ոլորտները
Կրթության համակարգը` որպես սոցիական մանկավարժի գործունեության առանձնահատուկ ոլորտ:
Սոցիալական մանկավարժի հաստիքը կրթության համակարգում և երեխաների հետ տարվող ախատանքների հետ կապված հաստատություններում: Կրթության համակարգը որպես սոցիական մանկավարժի գործունեության առանձնահատուկ ոլորտ: Կրթության համակարգում այն հաստատությունները, որոնք ունեն սոցիալական մանկավարժի կարիք և ինչու: Ում հետ է աշխատում սոցիալական մանկավարժը կրթության համակարգում և ինչպես:
Գրականության ցանկ`
1. Басюк B.C. Модель организации службы социально-психологического сопровождения в условиях детского дома: теоретико-практический аспект. М., 2001.
2. Лесгафт П. Семейное воспитание ребенка и его значение. В 3 ч. /Избр. пед.соч./ Сост. И.Н. Решетень. М., 1988. Ч.Ш.
3. Галагузова МЛ. Профессиональная подготовка социальных педагогов /Социальная работа/. 1992. № 6.
4. МардахаевЛ.В. Социальная педагогика. Учебник. М., 2005.
5. Мудрик А.В. Введение в социальную педагогику. М., 1997.
6. Рабочая книга социального педагога: В 2 ч. Орел, 1995. Ч. II.-
Հանձնարարություն 2
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):
- Ինչու է կրթության համակարգը սոցիալական մանկավարժի գործունեության գերակա ոլորտը:
Դաս 3. Սոցիալական մանկավարժի մասնագիտական պատրաստության համակարգը
Սոցիալական մանկավարժի անընդհատ պատրաստության համակարգը: Սոցիալական մանկավարժի ինստիտուտը կրթության համակարգում, նրա պատրաստումն ու վերապատրաստումը: Սոցիալական մանկավարժի պատրաստման առանձնահատկությունները միջին մասնագիտական հաստատություններում: Սոցիալական մանկավարժի պատրաստման առանձնահատկությունները բարձրագույն ուսումնական հաստատություններում: Սոցիալական մանկավարժի վերապատրաստման և որակավորման բարձրացման համակարգը. ովքեր դա կարող են անել, ինչպես և ինչու:
Գրականության ցանկ`
1. Галагузова МЛ. Профессиональная подготовка социальных педагогов /Социальная работа/. 1992. № 6.
2. МардахаевЛ.В. Социальная педагогика. Учебник. М., 2005.
3. Мудрик А.В. Введение в социальную педагогику. М., 1997.
4. Рабочая книга социального педагога: В 2 ч. Орел, 1995. Ч. II.
Հանձնարարություն 3
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):
- Ով կարող է աշխատել որպես սոցիալական մանկավարժ և ինչ պատրաստության համակագ է ենթադրում սոցիալ-մանկավարժական գործունեությունը:
Դաս 4. Կրթության համակարգում սոցիալական մանկավարժի գործունեության սկզբունքները
Սոցիալական մանկավարժի գործունեության սկզբունքները և դրանցից բխող պահանջները: Սկզբունք և կանոն: Սոցիալական մանկավարժի գործունեության բնահարմարության սկզբունքը, մշակութային համապատասխանության սկզբունքը, հումանիզմի կամ մարդասիրության սկզբունքը: Սոցիալական մանկավարժի գործունեության էթիկա: Սոցիալական մանկավարժի կարգավիճակը կրթության համակարգում:
Գրականության ցանկ`
1. Галагузова МЛ. Профессиональная подготовка социальных педагогов /Социальная работа/. 1992. № 6.
2. МардахаевЛ.В. Социальная педагогика. Учебник. М., 2005.
3. Мудрик А.В. Введение в социальную педагогику. М., 1997.
4. Никитин В.А. Понятие и принципы социальной педагогики. М., 1996.
5. Рабочая книга социального педагога: В 2 ч. Орел, 1995. Ч. II.
Հանձնարարություն 4
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):
- Ինչ գործոններով է պայմանավորված սոցիալական մանկավարժի կարգավիճակը և նրա գործունեության արդյունավետությունը կրթության համակարգում:
Դաս 5. Սոցիալ-մանկավարժական գործունեություն շողվող վարք ունեցող երեխաների հետ և դրանց համապատասխան դաստիարակչական աշխատանքները կրթության համակարգում
Սոցիալ-մանկավարժական գործունեության մեջ հիմնական մոտեցումները շեղվող վարք ունեցող երեխաների նկատմամբ: Ինչպես պետք է աշխատել հատկապես ալկոհոլիզմով տառապող, հոգեմետ դեղերի նկատմամբ հակումներ ունեցող, անբարոյական վարք ունեցող և հանցագործ կամ իրավախախտ երեխաների հետ: Հատուկ հաստատություններ իրավախախտ երեխաների համար և այնտեղ սոցիալական մանկավարժի գործունեության առանձնահատկությունները:
Հանձնարարություն 5
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):
- Ինչպես կարելի է ախտորոշել շեղվող վարքի տեր երեխաներին հանրակրթական հաստատություններում:
Դաս 6. Սոցիալ-մանկավարժական հետազոտությունների իրականացում կրթության համակարգում
Սոցիալ-մանկավարժական հետազոտությունների իրականացման փուլերը: Սոցիալ-մանկավարժական հետազոտությունների ծրագիր: Սոցիալ-մանկավարժական հետազոտությունների նպատակի, խնդիրների, հիպոթեզի ձևակերպման առանձնահատկությունները: Ընդհանուր գիտական և սոցիալ-մանկավարժական հետազոտությունների իրականացման մեթոդները:
Գրականության ցանկ`
1. Басюк B.C. Модель организации службы социально-психологического сопровождения в условиях детского дома: теоретико-практический аспект. М., 2001.
2. Грехнев B.C. Культура педагогического общения. М., 1990.
3. Кащенко В.П. Педагогическая коррекция: Исправление недостатков характера у детей и подростков. М., 2000.
4. Лесгафт П. Семейное воспитание ребенка и его значение. В 3 ч. /Избр. пед.соч./ Сост. И.Н. Решетень. М., 1988. Ч.Ш.
5. Профилактическая и реабилитационная работа специализированных учреждений для несовершеннолетних /Под ред. Г.М. Иващенко. М./, 2001.
6. Рабочая книга социального педагога: В 2 ч. Орел, 1995. Ч. II.
7. Семейная воспитательная группа / Под ред. Г.М. Иващеико. М., 2001
Հանձնարարություն 6
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):
- Որենք են կրթության համակարգում իրականացվող սոցիալ-մանկավարժական հետազոտությունների առանձնահատկությունները:
Գրականության ցանկ`
1. Галагузова МЛ. Профессиональная подготовка социальных педагогов /Социальная работа/. 1992. № 6.
2. МардахаевЛ.В. Социальная педагогика. Учебник. М., 2005.
3. Мудрик А.В. Введение в социальную педагогику. М., 1997.
4. Рабочая книга социального педагога: В 2 ч. Орел, 1995. Ч. II.
Դաս 7. Սոցիալական մանկավարժի գործունեության մեթոդներն ու տեխնոլոգիաները կրթության համակարգում
Սոցիալ-մանկավարժական գործունեության կազմակերպման տեխնոլոգիաներ կրթության համակարգում: Սոցիալական մանկավարժի “աշխատանքային սեղանը”: Սոցիալ-մանկավարժական հատուկ տեխնոլոգիաներ ռիսկի խմբի երեխաների հետ աշխատանքում: Առանձին տեխնոլոգիաներ` կապված բարձր դասարանի երեխաների մասնագիտական կողմնորոշման հետ: Սոցիալ-մանկավարժական տեխնոլոգիաներ` կապված արժեքային համակարգի առանձնահատկությունների որոշման, արժեքային կողնմորոշման բացահայտման և արժեքային դիրքորոշման ձևավորման հետ:
Գրականության ցանկ`
1. Галагузова МЛ. Профессиональная подготовка социальных педагогов /Социальная работа/. 1992. № 6.
2. Кащенко В.П. Педагогическая коррекция: Исправление недостатков характера у детей и подростков. М., 2000.
3. МардахаевЛ.В. Социальная педагогика. Учебник. М., 2005.
4. Методика и технологии работы социального педагога: Учебное пособие /Б.А. Алмазов и др.; Под ред. М.А. Галагузовой, Л.В. Мардхаева/. М, 2002.
5. Мудрик А.В. Введение в социальную педагогику. М., 1997.
6. Рабочая книга социального педагога: В 2 ч. Орел, 1995. Ч. II.
7. Шептенко П.А., Воронина Г.А. Метоика и технология работы социального педагога /под ред. В.А. Сластенина/. М., 2001.
8. Щуркова Н.Е. Педагогическая технология. М, 2005.
Հանձնարարություն 7
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (1-2 էջ):
- Ըստ Ձեզ` սոցիալ-մանկավարժական գործունեության կազմակերպման տեխնոլոգիաների դասակարգման որ տարբերակն է առավել հիմնավորված և ինչու:
Դաս 8. Ավարտական քննություն
Հանձնարարություն
Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին (3-5 էջ):
- Վերլուծել մեկ դեպք` կրթության համակարգում սոցիալական մանկավարժի աշխատանքի հետ կապված, պատճառաբանել, թե ինչ տեխնոլոգիաների համակազմ պետք է կիրառի սոցիալական մանկավարժն ըստ հերթականության և ինչ արդյունք է ենթադրում այդ տեխնոլոգիաների կիրառումը:
Կրթության համակարգը` որպես սոցիական մանկավարժի գործունեության առանձնահատուկ ոլորտ: